Կադրային փոփոխություններ դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով՝ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել դատախազությունում։ Ինչպես տեղեկացնում են գլխավոր դատախազությունից, արդարադատության երրորդ դասի խորհրդական Կարեն Ավագի Գաբրիելյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազ՝ ազատվելով նույն մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Սուրենի Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Վաղարշակի Գևորգյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազի պաշտոնից։