Բաժիններ՝

«Մենք ստիպված էինք պաշտպանել Դոնբասի և Ղրիմի ռուսալեզու բնակչությանը». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ստիպված է եղել «պաշտպանել ռուսալեզու բնակչությանը» Ղրիմում և Դոնբասում, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Ընդգծում եմ, որ մենք ստիպված ենք եղել պաշտպանել Դոնբասի ռուսալեզու բնակչությանը, ստիպված ենք եղել արձագանքել Ղրիմում ապրող մարդկանց ձգտմանը՝ վերադառնալ Ռուսաստանի կազմ»,- հայտարարել է Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանն է կանչում» ֆորումում։

Նա նաև հայտարարել է, որ դրանից անմիջապես հետո Արևմուտքը սկսել է շրջանառության մեջ դնել պատժամիջոցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս