Բաժիններ՝

Ադրբեջանում ուժի մեջ են մտել հանրաքվեի ժամանակ ընդունված Սահմանադրության փոփոխությունները

Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կայացած հանրաքվեի անցկացման արդյունքում սահմանադրական փոփոխություններն այսօրվանից ուժի մեջ են մտել, հաղորդում է TASS-ը։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց սեպտեմբերի 26-ին երկրում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքների մասին արձանագրությունը

Հաղորդվում էր, որ Ադրբեջանի ԿԸՀ-ի նիստում արձանագրվել է, որ հանրապետությունում գրանցվել է ընտրողների 69,7% ակտիվություն։

Հանրաքվեի մասնակիցների մեծ մասը կողմ է քվեարկել համընդհանուր քվեարկության դրված 29 կետերին։

Հանրաքվեի արդյունքներով՝ Ադրբեջանի նախագահն իրավունք ունի ցրել երկրի խորհրդարանը։ Համաձայն ԿԸՀ-ի արձանագրության՝ սահմանադրական այդ դրույթի օգտին քվեարկել է ընտրողների 87,35%-ը։

Նախագահի պաշտոնավարման ժամկետի ավելացման օգտին՝ 5-ից 7 տարի, քվեարկել է ադրբեջանցի ընտրողների 91,15%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս