Լեհերը՝ Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին
Լեհաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկանի կարծիքով՝ Հայաստանի դեմ խաղում կարևորը միավորներ վաստակելն էր:
«Խնդիր ունեինք 3 միավոր վաստակելու և արեցինք դա: Դանիայի և Հայաստանի դեմ խաղերն այլ կերպ ստացվեցին՝ տարբեր էին մրցակիցների որակները և ուժեղ ու թույլ կողմերը: Իսկ ինչ վերաբերում է մրցավարի ցույց տված կարմիր քարտին, ապա դա ճիշտ որոշում էր»,- ասել է Լեհաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան:
Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Կամիլ Գրոսիցկու խոսքով՝ իրենց տոնած հաղթանակը թիմային խաղի արդյունք է: «Երբ հաղթում ես ավելացված ժամանակում խփելով հաղթական գոլը՝ ուրախանալու առիթն ավելի մեծ է: Մենք լավ հանդիպում չանցկացրեցինք, սակայն կարևորը 3 միավորն է»,- ասել է Գրոսիցկին:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Լեհաստանի հետ արտագնա խաղում պարտվեց (1-2):