Հանրապետականների 25 տոկոսը չի աջակցում Թրամփին. հարցում
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մեկ քառորդը, նահանգապետերի և ԱՄՆ Կոնգրեսի անդամների շրջանում, չի աջակցում իր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։
Այս մասին հայտնում է USA Today թերթը՝ հղում կատարելով իր հարցման արդյունքներին։
Հանրապետական նահանգապետերի ու Կոնգրեսի անդամների 25 տոկոսը հրաժարվում է աջակցել Թրամփին՝ Հանրապետական կուսակցության շարքին պատկանող 331 անձանցից 87-ը չի աջակցում վերջինիս։
ԱՄՆ ժամանակակից քաղաքական պատմությունը չգիտի ոչ մի դեպք, երբ նախագահի թեկնածուին մերժում են աջակցել սեփական կուսակիցները և այն էլ՝ այդպես միահամուռ։
Այդկերպ, Թրամփը պետք է հրաժարվի իր կուսակիցների աջակցությունից, որոնք սովորաբար, մինչ ընտրությունները իրենց ընտրազանգվածին կոչ են անում քվեարկել իրենց կուսակցության թեկնածուի օգտին։