![](/banners/BeFunky-design.jpg)
Նազարբաևը չեղյալ է համարել այցն Ադրբեջան
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/Nazarbaev.jpg)
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չեղյալ է համարել հոկտեմբերի 12-ին նախատեսված այցն Ադրբեջան: Պատճառը Ղազախստանի առաջնորդի մրսածությունն է: Այս մասին անանուն դիվանագիտական աղբյուրը հայտնել է «Интерфакс»-ի ադրբեջանական ծառայությունը:
«Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցն Ադրբեջան, որը նախատեսված է հոկտեմբերի 12-ին, չեղյալ է համարվել Ղազախստանի առաջնորդի մրսածության հետևանքով: Երկրի ղեկավարը այժմ բուժման փուլում է»,- հայտնել է աղբյուրը: