Բաժիններ՝

Պուտինը հրաժարվել է մեկնել Փարիզ և հանդիպել Օլանդի հետ. Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի գնա Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանուսա Օլանդի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր ֆրանսիական աղբյուրին։

Պուտինը հրաժարվել է մեկնել Ֆրանսիա այն բանից հետո, երբ ֆրանսիական կողմը հայտարարել է, որ քննարկվելու է միայն Սիրիան։

Պուտինի այցը Փարիզ պլանավորված էր հոկտեմբերի 19-ին։

Ի սկզբանե, ենթադրվում էր, որ Պուտինն Օլանդի հետ, բացի Սիրիայից, կքննարկի նաև Ուկրաինայի արևելքում տիրող վիճակը։

Բացի Օլանդի հետ հանդիպումից՝ Պուտինը պլանավորում էր մասնակցել նոր ուղղափառ տաճարի բացմանը Փարիզում, ինչպես նաև այցելելու էր ռուսական արվեստի ցուցադրությանը։

Նախօրեին հաղորդվել էր, որ Օլանդը կասկած է հայտնել Պուտինի հետ հանդիպելու անհրաժեշտության վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս