Մերկելը «նորմանդյան քառյակին» ընթրիքի է հրավիրել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «նորմանդյան քառյակին» (Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա, ՌԴ) հոկտեմբերի 19-ին Բեռլինում հրավիրել է ընթրիքի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Օռլովը, տեղեկացնում է korrespondent.net-ը։
«Այո՛, դա այդպես է։ Մերկելը հրավիրել է նորմանդյան ձևաչափի երեք առաջնորդներին ընթրիքի Բեռլինում»,- ասել է Օռլովը «Էրոպ-1» ռադիոյակայանի եթերում։
Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վաղաժամ է համարում հոկտեմբերի 19-ին նորմանդյան ձևաչափով գագաթաժողովի մասին խոսակցությունները։