Լևոն Ալթունյանը հայերենին լավ չի տիրապետում, նախարարությունում սկսել են ռուսերենով խոսել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն իր ղեկավարած գերատեսչության աշխատանքները գնահատելու նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծել, որի կազմում ընդգրկված անձանց մի մասին նա իր գրպանից է վճարելու։
Այս հանգամանքը նա հաստատել է «Ժողովուրդ»–ի հետ զրույցում։ Նախարարից հետաքրքրվեցինք նաև՝ ճի՞շտ է, որ Ձեր ղեկավարած գերատեսչությունում սկսել են ռուսերենով խոսել, որպեսզի Ձեզ դուր գան, Ալթունյանը խոստովանեց, որ ինքը հայերենին վարժ չի տիրապետում և նոր է փորձում զարգացնել իր հայերենը. «Ասեմ, որ զգում եմ նման բան և ինձ վրա աշխատում եմ, որ ամբողջովին հայերենի անցնեմ՝ չնայած ԵՏՄ-ին…»։
Փաստորեն Հայաստանի կառավարության անդամը մեր պետական լեզվին նորմալ չի տիրապետում։
Ի դեպ, լուրեր կան, որ ՀՀ կառավարության անդամներին ընտրելիս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնական նախապայմանը եղել է թեկնածուների՝ ռուսերենին գերազանց տիրապևոելը»։