Բաժիններ՝

Հռոմի պապի «պապամոբիլները» Լեհաստանում վաճառվել են բարեգործական նպատակներով

Երեք Volkswagen Golf ավտոմեքենաները, որոնցով Լեհաստան այցի ժամանակ տեղաշարժվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, աճուրդում վաճառվել են 253 հազար զլոտիով (գրեթե 65 հազար դոլար), հայտնում է RIA Novosti-ն։

Հռոմի պապը Կրակով էր այցելել հուլիսի վերջին՝ մասնակցելու «Երիտասարդության համաշխարհային օրեր» կաթոլիկ փառատոնին։

Ուղևորության ժամանակ նա տեղաշարժվել էր POPE համարանիշներով 4 ավտոմեքենաներով։

Ինչպես հայտնում է լեհական ռադիոն, մեքենաներից յուրաքանչյուրը վաճառվել է մոտ 22 հազար դոլարով։

Վաճառքից գոյացած գումարը փոխանցվել է Կրակովի թեմի բարեգործական կազմակերպությանը, որը պլանավորում է դրանք ծախսել Լիբանանում սիրիացի փախստականների համար շարժական հիվանդանոցի և Լեհաստանում տարեցների և հաշմանդամների տան վերազինման վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31