Բաժիններ՝

Տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակը՝ բրիտանացի և ֆինն տնտեսագետներին

Տնտեսության բնագավառում 2016 թվականի Նոբելյան մրցանակը բաժին է հասել բրիտանացի տնտեսագետ Օլիվեր Հարթին եւ ֆինն տնտեսագետ Բենգտ Հոլմստրեմին: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել են Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայում:

Նոբելյան մրցանակի 2016 թվականի դափնեկիրները կստանան 8 մլն շվեդական կրոն (մոտավորապես 931 հազար դոլար): Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը ավանդաբար կանցկացվի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակների հիմնադիր՝ շվեդ ձեռնարկատեր եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833-1896) մահվան օրը:

Տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի պաշտոնական անվանումն է՝ «Տնտեսական գիտությունների գծով Շվեդիայի պետական բանկի մրցանակ Ալֆրեդ Նոբելի հիշատակին: Շվեդ գիտնականի կտակում, որը կազմվել է 1895 թվականին, տնտեսության մասին ոչինչ չի ասվում: Դինամիտի գյուտարարն իր կարողությունը կտակել է բնական գիտությունների ներկայացուցիչներին, գրականագետներին ու խաղաղության մարտիկներին: Ավելի քան 70 տարի է՝ այդ պատվիրանը կատարվում էր. մրցանակները հանձնվում էին բժիշկներին, ֆիզիկոսներին, քիմիկոսներին, գրողներին, բանաստեղծներին ու քաղաքական գործիչներին: Բայց 1968 թվականից Շվեդիայի Բանկը տարեկան գումար է փոխանցում Նոբելյան հիմնադրամին, որը հավասար է Նոբելյան մեկ մրցանակի: Տնտեսական գիտության մեջ ավանդի համար պարգեւը, այդուամենայնիվ, նույնքան հեղինակավոր է համարվում, որքան եւ Նորբելյան մրցանակները քիմիայի, ֆիզիկայի կամ բժշկության ասպարեզում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս