Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնի հոնքին նստած ճանճը սոցցանցերի աստղ Է դարձել

Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճի ժամանակ Հիլարի Քլինթոնի  հոնքին նստած ճանճը մեծ հետաքրքրություն է առաջացրել սոցցանցերում,  տեղեկացնում է The Hill-­ին: Լրագրողները նշում են, որ Քլինթոննն ուշադրություն չի դարձրել միջատին եւ շարունակել Է խոսել:

Ճանճի հետ կապված միջադեպը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք Է տվել Twitter­ում եւ Facebook­ում՝ դառնալով հեռուստաբանավեճի արդյունքների շուրջ ամենաքննարկվող թեմաներից մեկը: Միջատի համար նույնիսկ մի քանի հատուկ հաշիվ են բացել Twitter­ում:
ԱՄՆ­ի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը հոկտեմբերի 9­ին տեղի Է ունեցել Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանում:

untitled-1

CNN­իեւ ORC ընկերության կատարած բլից հարցման մասնակիցների կարծիքով՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ­ի նախագահի թեկնածու

Հիլարի Քլինթոնը շահել Է իր հակառակորդի` Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճը: Քլինթոնին հաղթող Է համարել 57 տոկոսը, Թրամփին՝ 34 տոկոսը:

Հարցին՝ ինչպես ելույթ ունեցավ Թրամփը, 63 տոկոսը պատասխանել Է՝ ավելի լավ, քան
անցած բանավեճում, 21 տոկոսը՝ ավելի վատ, 15 տոկոսը՝ նախորդի պես: Հարցումն անցկացվել Է 537 մասնակիցների շրջանում:

Մինչդեռ Թրամփի շտաբը հայտարարել Է իր առաջնորդի հաղթանակի մասին: «Շնորհավորում եմ իմ գործընկերոջը բանավեճում տարած մեծ հաղթանակի կապակցությամբ»,­ Twitter­ում գրել Է Մայք Փենսը, որը Թրամփի կողմից առաջադրվել Է որպես փոխնախագահի թեկնածու:

Իր հերթին Քլինթոնի շտաբը Twitter­ում գրել Է. «Հիլարին հաղթեց այսօր երեկոյան», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս