Բաժիններ՝

Սնկով իդեալական ուտեստ պատրաստելու գաղտնի բաղադրատոմս

Մի քանի փոքր խորամանկություններ և Ձեր պատկերացումներն այս ուտեստի մասին ամբողջովին կփոխվեն:

Բաղադրիչները.

1. Շամպինիոն – 500 գ
2. Չոր սպիտակ գինի – 2-3 թ/գ
3. Սխտոր – 2-3 պճեղ
4. Ձիթապտղի յուղ՝ ըստ ճաշակի
5. Աղ `ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

1. Շերտերով կտրատեք սունկը:

2. Մի քիչ ձիթապտղի յուղ տաքացրեք թավայի մեջ: Դանակով մանրացված սխտորը ավելացրեք ձեթի մեջ և մեկ րոպե պահեք տաք զանգվածի մեջ:

3. Այնուհետև ավելացրեք սունկը, տապակեք՝ մինչև ոսկեգույն կեղևի առաջացումը: Դրանից հետո ավելացրեք գինին: Տապակեք սունկը՝ մինչև գինու գոլորշիանալը: Համեմեք աղով: Ըստ ճաշակի կարող եք ավելացնել նաև մանր կտրատված մաղադանոս:
Բարի ախորժակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս