Քլինթոնի նախընտրական արշավի ղեկավարը ՌԴ-ին մեղադրել է իր նամակները հրապարակելու մեջ

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ղեկավար Ջոն Պոդեստան հայտարարել է ռուս հաքերների` WikiLeaks-ում իր նամակները հրապարակելու գործում մասնակցության մասին: Այս մասին Պոդեստան գրել է թվիթերյան իր էջում:

«Այնքան էլ ուրախ չեմ ռուսների գործողություններից, քանի որ նրանք ցանկանում են Թրամփի հաղթանակը»,- գրել է Պոդեստան:

Միաժամանակ, նա ավելացրել է, որ չունի այնքան ժամանակ, որպեսզի պարզի, թե WikiLeaks-ում հրապարակված նամակներից որն է իրականությանը համապատասխանում:

Ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել է Պոդեստայի նամակները, որոնցում խոսքը գնում է սիրիական հակամարտության և թուրքական դերի, «Իսլամական պետության» դեմ պայքարի, ինչպես նաև միջուկային էներգետիկայի մասին:

Տեսանյութեր

Լրահոս