Բաժիններ՝

Հայիթիում ուժգին փոթորիկը 877 մարդու կյանք է խլել

Հայիթիի կործանարար «Մեթյու» փոթորկի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 877 մարդ: Այս մասին տեղեկացնում է Reuters­ը:

Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անտուն, կոյուղաջրերի խառնվելու հետևանքով ակտիվացել է ժանտախտի համաճարակը:

Փոթորիկը Հայիթիից հասել է Ֆլորիդա: Ուժգին քամին պոկել է հաղորդալարերն ու էլեկտրահաղորդման սյուները: Վերջին տվյալներով` նահանգում առանց լույս է մնացել շուրջ 800 հազար տուն:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Ֆլորիդայում և Հարավային Կարոլինայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս