Ոստիկանները ցուցադրաբար, ակնհայտ ահաբեկչական ձևերով ներխուժել են Մհեր Սեդրակյանի տուն. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը չի ներկայանում ԱԺ քառօրյա նիստերին։ «ՉԻ» տեղեկություններով՝ Սեդրակյանը նեղացած է. սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձինք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն և հետախուզվող անձի են որոնել։ Այդ աշխատանքները ոստիկանները իրականացրել են ակնհայտ ահաբեկչական ձևերով։ Անակնկալի եկած Սեդրակյանը զանգահարել է հարազատ կուսակցության նախագահին և տեղեկացրել կատարվածի մասին։

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ տեղյակ չէ, ինչը տարակուսանք է առաջացրել Սեդրակյանի մեջ։ Թերևս այս հանգամանքով էլ պայմանավորված է եղել այն, որ Մհեր Սեդրակյանը որոշել է իր որդու հարսանիքը կազմակերպել նեղ շրջանակով»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս