Բաժիններ՝

«Մենք չենք պայքարի Սիրիայում կամ Ուկրաինայում». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի մասնակցի ո՛չ Սիրիայի, ո՛չ Ուկրաինայի ռազմական գործողություններին։
Նրա խոսքով՝ Մինսկը մտադիր է հետագայում ևս վարել հավասարակշռված քաղաքականություն։

«Մենք չենք կռվի Սիրիայում։ Մեզ համար դա և՛ անհնար է, և՛ անհրաժեշտ չէ, սակայն մենք սիրիացի ժողովրդի կողքին ենք։ Եվ Ուկրաինա մենք տանկերով չենք գնա, մենք այնտեղ տրակտորով կգնանք։ Չէ՞ որ նրանք մեր եղբայրներն են»,- ասել է նա։

Միաժամանակ, Լուկաշենկոն շեշտել է Ռուսաստանի հետ ունեցած մտերմությունը՝ նախատելով որոշ ռուս քաղաքական գործիչների գործողություններում, որոնք չեն բխում ռուս ժողովրդի շահերից։ Նրանց անունները Լուկաշենկոն չի տվել։

«Գուցե ես ծերացել եմ, սակայն ռուսները մեր եղբայրներն են, որոնց հետ մենք վաղուց ապրել և ապրում ենք։ Նրանք հռչակում են տարբեր քաղաքականություն և գործում են՝ երբեմն չհամապատասխանելով սեփական ժողովրդի գործողություններին։ Այնտեղ կան նման մարդիկ, դուք նրանց գիտեք։ Սակայն ես խոսում եմ ռուս ժողովրդի մասին, որը սիրում է բելառուսներին»,- ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գործել զգույշ, որպեսզի «չչարացնի ո՛չ աջ կողմի երկրներին, ո՛չ ձախ կողմի, ավելին, հարևաններին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս