Օզբիլիսը կարող է վերադառնալ Ռուսաստան
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է նորից հանդես գալ ռուսական ակումբներից մեկում:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է Գրոզնիի «Թերեքը»:
Հիշեցնենք, որ Օզբիլիսն արդեն խաղացել է Ռուսաստանում: Նա խաղային փորձ ունի «Կուբանում» և «Սպարտակում»:
Այժմ Օզբիլիսը խաղում է թուրքական «Բեշիկթաշում»: Այս մրցաշրջանում Օզբիլիսը մասնակցել է միայն մեկ հանդիպման:
Սիրարփի Աղաբաբյան