Եվրոպացիները չեն ցանկանում ԵՄ-ն վերակազմել Եվրոպայի միացյալ նահանգների. Յունկեր
Եվրամիության անդամ երկրների քաղաքացիները չեն ցանկանում, որն այն վերակազմվի դաշնության՝ Եվրոպայի միացյալ նահանգների: Այդ մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Մեզ մոտ երբեք չի լինի Եվրոպայի միացյալ նահանգներ, որովհետեւ Եվրոպայի ժողովուրդները դա չեն ցանկանում»,-ասել է նա՝ Փարիզում ելույթ ունենալով Ժակ Դելորի ինստիտուտում: Յունկերի խոսքով՝ եվրոպացիները «սիրում են իրենց տարածքները, իրենց բնապատկերները, իրենք ավանդույթները», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: