ՀԱՀ-ում բողոքավոր ուսանողները պահանջում են փակել համալսարանները
Հարավաֆրիկյան Հանրապետության ուսանողները, որոնք բողոքում են ուսման բարձր վճարի դեմ, պահանջել են բոլոր համալսարանները փակել այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունն անվճար կրթություն չի ապահովել: Այդ մասին հայտնել են Վիտվատերսրանդի համալսարանում:
Ավելի վաղ երկրի մայրաքաղաք Քեյփթաունի եւ Յոհաննեսբուրգի Վիտվատերսրանդ համալսարանները երկու անգամ հարկադրված են եղել աշխատանքը դադարեցնել ցույցերի պատճառով: Վերջինս պլանավորել էր իր դեռները բացել հոկտեմբերի 3-ին: Սակայն, ինչպես նշվում է ուսումնական հաստատության հայտարարության մեջ, որից մեջբերումներ է անում Reuters գործակալությունը, «ակադեմիական ծրագիրը հոկտեմբերի 3-ին շարունակելու շուրջ բողոքող ուսանողների հետ համաձայնություն» ձեռք չի բերվել:
ՀԱՀ-ում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն ավելի քան մեկ ամիս: Ցուցարարները հանդես են գալիս անվճար միջնակարգ եւ բարձրագույն կրթության օգտին: Բողոքավորների եւ իրավապահ ուժերի բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ ուսանողները երթ անցկացրեցին համալսարանական կրթության վճարը 8 տոկոսով ավելացնելու կառավարության հանձնարարության դեմ բողոքելու նպատակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP