Բաժիններ՝

Իրաքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում Թուրքիայի պատճառով

Իրաքը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ քննարկելու Իրաքի հյուսիսում թուրք զինվորականների ներկայության հարցը, հայտնում է RIA Novosti-ն։
«Իրաքի արտգործնախարարությունը հարցում է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ հրավիրելու համար՝ քննարկելու իր ինքնիշխանության խախտումը, որը Թուրքիան իրականացրել է Իրաքի տարածքում և նրա միջամտությունն իր ներքին գործերին։

Հարցումը ներառում է պահանջ ՄԱԿ-ի ԱԽ-ից, որպեսզի վերջինս իրականացնի Իրաքի նկատմամբ իր պարտավորությունները, այդ կապակցությամբ բանաձև ընդունի և վերջ դնի թուրքական ուժերի կողմից Իրաքի ինքնիշխանության խախտմանը»,- ասվում է Իրաքի ԱԳՆ-ի ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

Իրաքի խորհրդարանը երեքշաբթի բանաձև էր ընդունել, որտեղ իր բողոքն էր հայտնել Մոսուլի մերձակա Բաշիկա շրջանում թուրք զինծառայողների ներկայության դեմ։
Խորհրդարանականները պահանջել էին կառավարությունից ձեռնարկել դիվանագիտական և իրավաբանական հնարավոր ամեն միջոցառում, ներառյալ՝ Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունների վերանայում։

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել էր այդ բանաձևը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս