Բաժիններ՝

«Ինջիրլիք» ավիաբազայից Գերմանիայի կործանիչների թռիչքները կասեցվել են

Բունդեսվերը որոշում է կայացրել կասեցնել գերմանական բոլոր՝ 6 «Տորնադո» կործանիչների թռիչքները թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից, հայտնում է գերմանական Handelsblatt թերթը։

Ինչպես գրում է պարբերականը, երեկ հայտնի է դարձել կործանիչներից մեկի դետալներում առկա անսարքության մասին։

«Տորնադոների» օգտագործումը կասեցվել է՝ «անձնակազմի և տեխնիկայի համար սպառնալիքից խուսափելու նպատակով»։

Այս տարեսկզբին հաղորդվել էր այդ կործանիչների հետ կապված այլ խնդրի մասին՝ օդաչուի խցիկում լուսավորությունն այնքան ուժեղ է եղել, որ ինքնաթիռը հնարավոր է եղել օգտագործել միայն ցերեկային ժամերին։

Գերմանական կործանիչները մասնակցում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս