Բաժիններ՝

Թրամփը պատրաստ է չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի նորմատիվային ակտերի 70%-ը

ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նորմատիվային ակտերի մոտ 70%-ը «կարելի է չեղյալ հայտարարել», հայտնում է Reuters-ը։

«Մենք պատրաստվում ենք չեղյալ հայտարարել մեծաթիվ կանոնակարգեր։ Ես անգամ կասեի, որ այդ նորմերի 70%-ից կարելի է հրաժարվել։ Դրանք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը»,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում։

Նրա ելույթից քիչ առաջ, սակայն, Թրամփի օգնական Էնթոնի Սկարանուչչին հայտարարել էր, թե մտադիր է հրաժարվել միայն գործող նորմատիվային ակտերի 10%-ից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի խոշոր գործարարները, այդ թվում՝ «Վիկիպեդիայի» հիմնադիր Ջիմմի Ուեյլսը, դեմ են հանդես եկել Թրամփին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս