Որպես անհետ կորած որոնվող Արալեզի 14-ամյա բնակչուհին հայտնաբերվել է
Արալեզ գյուղի բնակչուհի, 2002 թ. ծնված Թամարա Օհանյանը հոկտեմբերի 6-ին հայտնաբերվել է Երևանի երկաթգծի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքից։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արալեզ գյուղի բնակչուհի, 2002 թ. ծնված Թամարա Օհանյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևան քաղաքի երկաթգծի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքից Թ. Օհանյանը հայտնաբերվել և տեղափոխվել է Արարատի բաժին, որից հետո հանձնվել է ծնողների հսկողությանը:
Վերջինս հայտնել է, որ շրջել է Աբովյան, Արմավիր և Երևան քաղաքներում»,- ասված է հաղորդագրության մեջ: