Բաժիններ՝

Բունդեսթագը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

Գերմանիայի խորհրդարանի՝ արտաքին գործերով նախագահ Նորբերտ Ռետգենը հայտարարել է, որ Գերմանիան իսկապես կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Սիրիայում Մոսկվայի վարած քաղաքականության հետևանքով, գրում է գերմանական Suddeutsche Zeitung պարբերականը։

Նրա խոսքով՝ պատասխան պատժամիջոցների սահմանման բացակայությունը սկանդալ կլիներ՝ ի պատասխան ծանր ռազմական հանցագործությանը։
Ռետգենը նաև ընդգծել է, որ նոր պատժամիջոցները թեև ոչ միանգամից, սակայն կազդեն ռուսական քաղաքականության վրա։

Ընդ որում՝ խորհրդարանի խոսնակը քննադատել է մյուս եվրոպական երկրներին, որոնք դեռ «իրերն իրենց անուններով չեն կոչում»։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, թե Գերմանիայի քաղաքական գործիչները տեղյակ չեն Ռուսաստանի դեմ պատրաստվող պատժամիջոցներից, որոնց մասին ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal պարբերականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս