Պենտագոնը պատասխանել է Ռուսաստանի սպառնալիքներին
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Փիթեր Կուկը մեկնաբանել է Ռուսաստանի հայտարարությունը Սիրիայում «ցանկացած թռչող օբյեկտ» խոցելու պատրաստակամության մասին, հայտնում է RIA Novosti-ն:
Նա պատասխանել է, որ Պենտագոնն անվտանգության միջոցառումներ է ձեռնարկում Սիրիայում՝ կապված ռուսական С-300 հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման հետ:
«Մենք կշարունակենք ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի մեր անձնակազմները գործեն որքան հնարավոր է անվտանգ»,- ասել է Կուկը:
Նա նաև հիշեցրել է, որ Սիրիայի ահաբեկիչներն ավիացիա չունեն և լրագրողներին առաջարկել է տեղեկանալ ռուս զինվորականներից, թե ում դեմ են ուղղված С-300-ները:
Ռուսաստանի կողմից Սիրիայում С-300-ների տեղակայման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 4-ին: Մոսկվան այդ քայլը բացատրել է ռուսական «Սու-24» ռմբակոծչի նմանությամբ դեպքերի հետագա կանխարգելման համար: