ԼՀ-ն, ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն կստորագրեն համագործակցության հուշագիր՝ Վանաձորում քաղաքական համագործակցության շուրջ

«Հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայացած ՏԻՄ ընտրությունները կարող են դնել Հայաստանում որակական փոփոխությունների սկիզբը։ Ընտրություններից անմիջապես հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև համագործակցության վերաբերյալ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կարող էր արդյունավորվել, եթե Լուսավոր Հայաստանին միանալու առաջարկին միանար «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը։

Այսօր ՀՎԿ-ն հայտարարել է, որ ընդունում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը պաշտպանելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը և Հայաստանի երրորդ քաղաքում իրականացնելու համագործակցային կառավարում, որն ըստ էության նոր մշակույթ է Հայաստանի քաղաքական պատմության մեջ։

Տեղեկացնում ենք, որ երեք կուսակցությունների միջև առաջիկայում կստորագրվի համագործակցության հուշագիր, որը կվերաբերի Վանաձոր քաղաքի համագործակցային կառավարմանը ` հիմնված քաղաքի համաչափ զարգացման, արդյունավետ և թափանցիկ կառավարման սկզբունքների վրա»:

Լուսավոր Հայաստան կուսակցություն

Տեսանյութեր

Լրահոս