Դեղերի մշտադիտարկման արդյունքներ. Պլավիքսն էժանացել է 50 տոկոսով

ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը հոկտեմբերի 6-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների հերթական մշտադիտարկում: Դեղերի մանրածախ գների համեմատությամբ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 54 անվանում լայն սպառում ունեցող դեղերի գները, ընդհանուր առմամբ, մնացել են անփոփոխ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ֆրանսիայի «Սանոֆի Ուինթրոպ Ինդաստրի» դեղագործական ընկերության արտադրության Պլավիքս (կլոպիդոգրել) 75մգN 14 դեղահատեր թաղանթապատ դեղի մանրածախ գինը սեպտեմբեր ամսվա համեմատությամբ նվազել է շուրջ 50%-ով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31