Բաժիններ՝

Պաղեստինի ինքնավարության առաջնորդը հիվանդանոց է տեղափոխվել

Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը հիվանդանոց է տեղափոխվել բժշկական զննության նպատակով, հայտնում է BBC-ն։

Ինչպես նշել է նրա վարչակազմի ներկայացուցիչը, խոսքը սրտաբանական հետազոտության մասին է։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Աբասն իրեն նորմալ է զգում, և բժշկական զննությունն անհրաժեշտ է հայտնաբերելու և վերացնելու սրտի անոթների խցանումները։

Նախօրեին՝ Հորդանանից վերադառնալուց հետո, որտեղ Աբասը գտնվում էր պաշտոնական այցով, նա բողոքել է վատ ինքնազգացողությունից և հոգնածությունից։

Մահմուդ Աբասը 81 տարեկան է։ Նա Պաղեստինի ինքնավարությունը ղեկավարում է 2005 թվականից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս