Լեհաստանի Սեյմը դեմ է քվեարկել երկրում աբորտն արգելող օրենքին
Լեհաստանի խորհրդարանը հոկտեմբերի 6-ին ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է աբորտների լիատար արգելքի մասին օրինագծի դեմ, հայտնում է DW-ն։
Խորհրդարանի 428 անդամներից 352-ը դեմ է քվեարկել օրինագծին։ Իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին կոչ էր արել խորհրդարանականներին չաջակցել օրինագծին, որը ողջ երկրում բողոքի ցույցերի պատճառ էր դարձել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Լեհաստանի խորհրդարանում կայացել է աբորտներին վերաբերող օրինագծի քննարկում։ Առաջարկվում է ամբողջությամբ արգելել աբորտները հանրապետությունում։
Դեռևս Լեհաստանում գործում է օրենքը, որը արգելում է աբորտը՝ առանց բժշկական հիմնավորման։
Ավելի վաղ տասնյակ հազարավոր կանայք էին միացել Լեհաստանում անցկացվող զանգվածային գործադուլին։