Բաժիններ՝

Սորոսը կոչ է արել ռուսաստանցիներին համոզել Պուտինին վերջ դնել մարդկության դեմ իր նողկալի հանցագործությանը

Հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կոչ է արել ռուսաստանցիներին ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որպեսզի նա կասեցնի Սիրիայի Հալեպ քաղաքին հասցվող ավիահարվածները։ Այս մասին ասվում է նրա կայքի հայտարարության մեջ։

«Աշխարհն ականատեսն է պատմական մասշտաբի մարդասիրական աղետի։ Դա տեղի է ունենում Սիրիայում։ Այն իրականացվում է Վլադիմիր Պուտինի կողմից՝ իր հովանավորյալ Բաշար Ասադի աջակցությամբ։ Ռուսական ինքնաթիռները ռմբակոծում են Հալեպի քաղաքացիական բնակչությանը, որը մեծությամբ երկրորդ քաղաքն է, որպեսզի օգնեն սիրիական կառավարական զորքերին ցամաքում»,- ասվում է Սորոսի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ երբ փաստերն ամբողջությամբ պարզվեն, Հալեպի ռմբակոծումը կդիտարկվի «մեր ժամանակների ամենացցուն ռազմական հանցագործություններից մեկը»։
«Ես դիմում եմ Ռուսաստանի, Եվրոպայի և մյուս աշխարհի ժողովուրդներին՝ կոչ անելով ձեռքերը ծալած չնստել և արտահայտել իրենց վրդովմունքը։ Հասարակական կարծիքի արտահայտումը կարող էր համոզել Պուտինին վերջ դնել մարդկության դեմ իր նողկալի հանցագործությանը»,- գրել է Սորոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս