Բաժիններ՝

 Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ դոպինգ սկանդալի մասին

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը դեռևս վաղ է համարում խոսել հավաքականին ամբողջ կազմով որակազրկելու մասին: Այս մասին Ալավերդյանը նշեց` «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադառնալով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հայտարարությանը, ըստ որի` 2008 թ. եկինի Օլիմպիական խաղերի որոշ մասնակիցներ և 2012 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից Նորայր Վարդանյանը խթանիչ միջոցներ են օգտագործել:

«Մեկ տարվա ընթացքում «բռնվելու» դեպքում է միայն զրկվում հավաքական թիմը: Ինչպես օրինակ ռուսների դեպքում, նրանք զրկվեցին, քանի որ պատանիների, երիտասարդների և մեծահասակների մոտ կատարվեց ստուգում մեկ տարվա ընթացքում: Իսկ այս դեպքը 8 տարվա ընթացքում է եղել: Վերջնական արդյունքները հայտնի կլինեն, երբ քննարկումները կավարտվեն միայն, այդ ժամանակ էլ կխոսենք թիմի որակազրկման մասին»,- ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս