«Մինչև իշխանությունը չփոխվի, Սյունիքում ոչինչ էլ չի փոխվի». Նիկոլ Փաշինյան

Մինչև իշխանությունը չփոխվի, Սյունիքում ոչինչ էլ չի փոխվի, և մարզպետի փոփոխությունն էական նշանակություն չի ունենա:

Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Սյունիքի մարզպետի պաշտոնից Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը:

«Այդ հարցի հետ կապված՝ հազար անգամ մեկնաբանություն արել եմ, որոնք բոլորն ուժի մեջ են»,- ասաց Ն.Փաշինյանը:

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում Սուրիկ Խաչատրյանը հեռացվել է աշխատանքից: Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել է Վահե Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս