Բաժիններ՝

«Ան-Նուսրան» հարձակումներ է պլանավորում Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում․Times

Ահաբեկչական «Ջաբհաթ Ֆատահ աշ-Շամը» (նախկինում՝ «Ջաբհաթ ան-Նուսրա», «Ալ Քաիդայի» սիրիական թևը) պատրաստվում է հարձակումներ իրականացնել Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում, հայտնում է Times-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ «Ջաբհաթ ան-Նուսրան» պլանավորում է ահաբեկչություններ իրականացնել Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի վիճակի վատթարացման ֆոնին։

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնի խոսքով՝ «Ջաբհաթ Ֆատահ աշ-Շամը» «ուղղակի սպառնալիք» է Մեծ Բրիտանիային և ողջ Եվրոպային։

Հաղորդվում է, որ խմբավորման առաջնորդները ներկայումս ակտիվորեն մշակում են հարձակումների պլանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս