ՀՀ կառավարությունն առաջարկում է՝ վերակազմակերպել քաղաքաշինության նախարարությունը
ՀՀ կառավարություն առաջարկում է՝ վերակազմակերպել քաղաքաշինության նախարարությունը և ստեղծել Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտե: ՀՀ կառավարության նիստի ընթացքում այսօր աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ զբոսաշրջության քաղաքականությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար առաջարկվում է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում ստեղծել Զբոսաշրջության պետական կոմիտե: Դավիթ Հարությունյանն ասաց, որ երկու հարցերն էլ պետք է լուծվեն հանրապետության նախագահի հրամանագրով, կառավարությունը պարզապես քննարկում և ներկայացնում է նախագահին: