«Շտապում եք, պարո´ն Լոքյան». Սուրիկ Խաչատրյանն ազատվեց պաշտոնից

Քիչ առաջ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Սուրիկ Խաչատրյանին ազատել Սյունիքի մարզպետի պաշտոնից: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ նա աշխատանքից ազատվում է իր դիմումի համաձայն:

Դավիթ Լոքյանը ցանկանում էր ներկայացնել նաև Սուրիկ Խաչատրյանի փոխարեն Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու մասին որոշման նախագիծը, սակայն կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախորդ որոշումը պետք է ուղարկվի նախագահի հաստատման և միայն հաստատման պարագայում կքննարկեն այս հարցը:

«Շտապում եք, պարո´ն Լոքյան»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս