23-ամյա աղջիկը վթարից մահացել է
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 1993 թ. ծնված Անժելա Իսկանդարյանի վարած «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Հացիկ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է կամրջի երկաթյա արգելապատնեշին և շրջվել մոտակա դաշտում:
23-ամյա աղջիկը տեղում մահացել է:
Քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: