Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու հարցը՝ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում

ՀՀ կառավարության նիստի օրակարգում քիչ առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին նախագիծ է ներառվել։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սուրիկ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է նախագծում:

Մեկ այլ նախագծով այդ պաշտոնում կնշանակվի Վահե Հակոբյանը։ Կառավարության՝ այսօր կայանալիք նիստի ընթացքում նախագիծները կներկայացնի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Տեսանյութեր

Լրահոս