Բաժիններ՝

ՄԱԿ-ը հերքել է Սիրիայի մարդասիրական ավտոշարասյան պայթյունի մասին ռուսական վարկածը

ՄԱԿ-ում հայտարարել են, որ մարդասիրական ավտոշարասյունը, որը ոչնչացվել էր Հալեպում սեպտեմբերին, ռմբակոծվել է երկնքից, գրում է Reuters-ը։
ՄԱԿ-ի փորձագետներն այդ փաստը պարզել են դեպքի վայրի արբանյակային լուսանկարների ուսումնասիրմամբ։

«Մենք ունենք պատկերները, որոնցում հստակ տեսանելի են վնասվածքները։ Մեր վերլուծությունը վկայում է այն մասին, որ դա եղել է երկնքից հասցված հարված»,- այսօր ճեպազրույցում հայտարարել է UNOSAT-ի (ՄԱԿ-ի հետազոտությունների ինստիտուտ) փորձագետ Լարս Բրոմլին։

«Այդ վարկածի օգտին է վկայում նաև ռումբի ձագարի ձևն ու չափը։ Կա բնորոշ մեծ խառնարան, որն ամենայն հավանականությամբ առաջացել է ավիառումբից, այն տարբերվում է հրետանային կամ ականանետային հարվածի հետքերից»,- հավելել է փորձագետը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հայտարարել է, թե մարդասիրական շարասյունը ռմբակոծվել է ՌԴ-ի կողմից։ Մոսկվան, իր հերթին, հայտարարում է, թե չկա շարասյանը հասցված հարվածի հետք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս