«Հայրս բանակցություններ է վարել «Մանչեսթեր Սիթիի» հետ». Պիեր-Էմերիկ Օբամեյանգ
«Բորուսիայի» հարձակվողը մեկ քայլի վրա է եղել մեգատրանսֆերից:
«Նախորդ ամառ մենք սերտ կապի մեջ էինք «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հայրս շփվել է ակումբի ներկայացուցիչների հետ և նույնիսկ գնացել է Մանչեսթեր: Ես պատրաստ եմ տեղափոխության, բայց գործարքը վերջին պահին ձախողվեց»,- խոստովանել է Օբամեյանգը Daily Mail-ին:
Գաբոնցի ֆուտբոլիստով հետաքրքրվել է անձամբ Պեպ Գվարդիոլան: Քաղաքաբնակները առաջարկել են «Բորուսիային» 62 մլն եվրո, բայց դորտմունդցիները պահանջել են 70 մլն:
2016-17թթ. մրցաշրջանում Օբամեյանգը դարձել է 7 գոլի հեղինակ:
Պիեր-Էմերիկ Օբամեյանգը Աֆրիկայի 2015թ. լավագույն ֆուտբոլիստն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը