Պուտինի ծննդյան օրվա առիթով թողարկվել է ոսկե iPhone 7-ի սահմանափակ խմբաքանակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ լյուքս դասի սմարթֆոնների թողարկմամբ զբաղվող Caviar ընկերությունը թողարկել է iPhone 7-ի սահմանափակ խմբաքանակ, ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Ընկերության կայքում ասվում է, որ նոր iPhone 7-երը զարդարված են Պուտինի խորաքանդակով և դամասկյան պողպատով։
Սմարթֆոնի մոդելը կոչվում է Supremo Putin Damascus։ Կորպուսի վրա առկա է մեջբերում Պուտինի խոսքերից. «Մենք կպատասխանենք բոլոր մարտահրավերներին։ Կաշխատենք հանուն Ռուսաստանի բարօրության»։
Հեռախոսի դիզայնը ներկայացված է երկու տարբերակով՝ միատոն տիտանային երանգով և երկմետալիկ՝ սառը պողպատի ֆոնի և ոսկու տարրերի համադրությամբ։
Սմարթֆոնների թիվը սահմանափակ է՝ վաճառքի կհանվի ընդամենը 64 օրինակ։
Պուտինի պատկերով iPhone 7-երը թողարկվել են 128 Գբ և 256 Գբ հիշողության ծավալներով։ Սմարթֆոնների գինը սկսվում է 207 հազար ռուբլուց։
Պուտինն իր ծննդյան տարեդարձը ծնունդը տոնում է հոկտեմբերի 7-ին։