Բաժիններ՝

«Սաակաշվիլին պարտադիր կերպով քաղաքական ապագա կունենա Վրաստանում». Բաքրաձե

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Դավիթ Բաքրաձեի կարծիքով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ապագա ունի Վրաստանի քաղաքական կյանքում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«Վերջին 4 տարում Վրաստանի գործող իշխանությունները պայքարում են Սաակաշվիլիի դեմ միայն նրան կալանավորելու սպառնալիքներով։ Քաղաքական առումով նրանք չեն կարողացել Սաակաշվիլիին հաղթել։ Բացի այդ՝ նա Վրաստանում թողել է արմատական բարեփոխումների տեսքով մեծ ժառանգություն, այդ պատճառով, անկասկած, Սաակաշվիլին պարտադիր կերպով քաղաքական ապագա կունենա վրացական քաղաքականությունում։ Որտեղ նա հստակ կլինի, կորոշի ժողովուրդը, ընտրողները և կուսակցությունը»,- ասել է Բաքրաձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում։

Միաժամանակ, նա խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք հոկտեմբերի 8-ին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հաղթանակի դեպքում Սաակաշվիլին կնշանակվի Վրաստանի վարչապետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս