Բաժիններ՝

ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ մտադիր չեն մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին։

«ՆԱՏՕ-ն չի մասնակցի ռազմական օպերացիաներին։ ՆԱՏՕ-ն կուսուցանի ուժերին, մենք դրանով ավելի շատ կզբաղվենք, քանի որ երկարաժամկետ հեռանկարում լավ կլինի, որ իրաքյան ուժերը կարողանան ինքնուրույն պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, քան գործողությունն անցկացնի ՆԱՏՕ-ն»,- Աֆղանստանում միջազգային համաժողովի ժամանակ լրագրողներին ասել է Ստոլտենբերգը։

Ավելի վաղ դաշինքը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ օպերացիաներին, սակայն աջակցում է ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի ջանքերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31