Բաժիններ՝

Ալյասկայում նավթի խոշորագույն պահուստներ են հայտնաբերվել. WSJ

Ալյասկայում նավթի խոշորագույն պահուստներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտարարել է Caelus Energy ընկերությունը, հայտնում է Wall Street Journal-ը։

Նավթը հայտնաբերվել է մոտավորապես 300 մղոն (ավելի քան 480 կմ) երկարությամբ ծանծաղուտում՝ Հյուսիսային բևեռից հյուսիս ընկած հատվածում։ Caelus Energy-ն ակնկալում է, որ կարող է հանքավայրից արդյունահանել 1.8-2.4 մլրդ բարել նավթ։

Նախնական տվյալներով՝ խոսքն ավելի մեծ բացահայտման մասին է, քան արել էր Exxon ընկերությունն անցած տարի Հարավային Ամերիկայում՝ Գայանայի ափերի մոտ։

Նշվում է, որ նավթի հանքավայրը կարող է ապահովել օրական 200 հազար բարել թեթև նավթի արդյունահանում։

«Դա հեշտ չի լինի, սակայն մենք նման նախագծեր ունենք ողջ աշխարհում»,- մեկնաբանել է ընկերության ղեկավար Ջեյմս Մյուսելմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս