Բաժիններ՝

Ռուսաստանի դպրոցներում կրոնի դասաժամերը կավելանան

Դպրոցներում կրոնի հիմունքների ուսումնասիրությունը կբարելավվի, իսկ դասաժամերը նախատեսվում է ավելացնել, հայտարարել է Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան։

Այս մասին ռուս պաշտոնյան հայտարարել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում՝ նշելով, թե դա վերաբերելու է ինչպես կրոնական մշակույթի հիմունքներին, այնպես էլ աշխարհիկ էթիկային։

«Կարծում եմ՝ դա կքննարկվի, հավանաբար դասաժամերը կավելանան։ Վստահ եմ, որ դասագրքերը կբարելավվեն»,- ասել է նա։

Ավելի վաղ Վասիլևան խոստացել էր աստղագիտության դասաժամերը վերադարձնել դպրոցական ծրագիր։ «Կարծում եմ՝ դա անհրաժեշտ է։ Եթե դուք հիշում եք, մենք նման դասաժամ ունեինք։ Կարծում եմ՝ այդ դասաժամն անհրաժեշտ է վերադարձնել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ դա արվելու է երկրորդ օտար լեզվի դասաժամի կրճատման հաշվին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս