Տավուշի մարզում 5կգ 230գ քաշով երեխա է ծնվել
Հոկտեմբերի 3-ին Իջևանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնում անսովոր քաշով երեխա է ծնվել, այդ մասին մեզ տեղեկացնում է Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը:
Արական սեռի նորածին հսկան կշռում է 5կգ 230 գ, իսկ հասակը 57 սանտիմետր է: Փոքրիկը ծնվել է բնական ճանապարհով: Եվ նորածինը, և նրա մայրը՝ Ազատամուտ գյուղի բնակչուհի Ալվարդ Ղիասյանը, իրենց հիանալի են զգում:
Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայք