ՀՅԴ-ում խիստ դժգոհ են սեփական մարզպետից. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզպետ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանի նկատմամբ հարազատ կուսակցությունում արդեն իսկ լուրջ դժգոհություններ են հասունանում։ Բանն այն է, որ չնայած մարզպետի կուսակցական պատկանելիությանը՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն չկարողացավ հաղթահարել 6 տոկոսի շեմը, մինչդեռ Վանաձորում, որտեղ ՀՅԴ-ն իշխանություն չունի, ստացել է 6.3 տոկոս ձայն։ Հովսեփ Սիմոնյանի նկատմամբ դժգոհությունը դաշնակները հայտնել են նաև հրապարակավ, երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մարզպետը պետք է իր գործառույթները կատարի և դա անելով համակրանք շահի, արդյոք կարճ ժամանակում նա դա արեց, կասեմ՝ ոչ»։
Նկատնեք, որ դաշնակները ներքին հակասություններն ու միմյանցից դժգոհությունը շատ հազվադեպ են հրապարակավ քննարման առարկա դարձնում, և հիմա Աղվան Վարդանյանի հայտարարությունները վկայում են, որ Շիրակի դաշնակ մարզպետից կուսակցության անդամներն առավել քան դժգոհ են»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում։