Ստեփան Սաֆարյանի արձագանքը՝ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը
Ստեփան Սաֆարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում արձագանքեց այսօր ԱԺ-ում Տիգրան Ուրիխանյանի հնչեցրած հայտարարությանը, որտեղ վիրավորանքներ էր հասցեագրել իրեն:
«Մարդամեկը (ափսոս էլ է այս բառը) վերջապես շմայսերեն արտաթորեց այն կեղտը, որը ֆեյսբուքում ֆռռցնում էր ֆեյք կանանց օգտահաշիվների ու գովազդի տակ: Բայց դրանով նաև պատասխանատվություն ստանձնեց այդ կամպանիայի համար: Վերջապես դատարան ուղարկելու առարկայական նյութ կա: Նախկինում մի տեսակ հետաքրքիր չէր երրորդական դեմքերի դեմ դատարան դիմում ուղարկելը:
Ի դեպ, բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին` ոչ մի լուսաբանում ու մեկնաբանություն դրա թեմայով չի լինելու: Անգամ դատական գործընթացում: Թեման կա միայն դատարանի, դատավորի ու ոստիկանության և քննչական կոմիտեի (վերջինիս մոտ քննություն է գնում) համար:
Սելը ճռալու տեղը սելվորն է ճռում»: