Արթուր Աբրահամը կարող է ռևանշ-մենամարտ անցկացնել Մարտին Մյուրեյի հետ
Երկրորդ միջին խաղային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կարող է ռևանշ-մենամարտ անցկացնել բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ: Ինչպես հաղորդում է Bild-ը, այս բռնցքամարտիկների մենամարտը պլանավորվում է կազմակերպել նոյեմբերի 12-ին, Մոնտե Կառլոյում: Սպասվում է, որ այս մենամարտում կխաղարկվի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Գիլբերտո Ռամիրեսի համար պաշտոնական հավակնորդի կոչումը:
Աբրահամի և Մյուրեյի միջև առաջին մենամարտը տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերին, և մրցավարների որոշմամբ՝ ավարտվել է Աբրահամի հաղթանակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը