Հաջորդ տարի կենսաթոշակները չեն ավելանա
«Շատ դժվար է նայել կենսաթոշակառուների աչքերին և ասել, որ թոշակները չեն բարձրացվելու»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք հաջորդ տարի բարձրացվելո՞ւ են կենսաթոշակները:
Ըստ նրա` չի կարելի պարտք վերցնել և կենսաթոշակ տալ: Վ.Արամյանը խոստացավ, որ տնտեսությունն աճելուն զուգընթաց՝ կավելացնեն նաև կենսաթոշակները: